Ամերիկյան, բրիտանական, կանադական և իռլանդական անձնագրեր ունեցող Ուելանը կալանքի տակ է գտնվում այն պահից, երբ ձերբակալվեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության գործակալների կողմից 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայի հյուրանոցի իր սենյակում:
Ռուս իրավապահներն ասում են, որ 50-ամյա Ուելանի մոտ հայտնաբերվել է համակարգչային ֆլեշ դրայվ, որը պարունակում է գաղտնի տեղեկատվություն: Ուելանը, ով իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ ինքը կարծում էր, որ իր ռուս ծանոթի կողմից իրեն տրված դրայվը պարունակում է ընտանեկան լուսանկարներ:
ԱՄՆ դիվանագետները գործը որակել են որպես «նշանակալի խոչընդոտ» արդեն իսկ վատ երկկողմ կապերի բարելավման համար, և բազմիցս ասել, որ նրա դեմ որևէ ապացույց չկա՝ խնդրելով ռուսական կողմին ազատ արձակել Ուելանին:
Պետական դատախազները, սակայն, որոնք մեղադրել են Ուելանին ԱՄՆ-ի ռազմական հետախուզության գնդապետի պաշտոնը զբաղեցնելու մեջ, դատարանին խնդրել էին դատապարտել Ուելանին 18 տարվա ազատազրկման առավելագույն խիստ ռեժիմով բանտում: