ԱՄՆ-ում ցույցերը բնորոշվում են իրենց կարգախոսներով, բայց ի՞նչ կլիներ եթե ցուցարարների ձայները չլսվեին: Այդպիսին է իրականությունը խուլ և համրերի համար:
Սակայն այս օրերին փողոցներում են նաև կամավոր թարգմանիչները՝ ժեստերի լեզվով թարգմանելով զարգացումները:
"Ես ականատես եմ եղել ոստիկանների դաժանությանը, իմ իսկ ընտանիքի և իմ փորձից: Ես թարգմանիչ եմ, և ես ուզում եմ պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում է և փոխանցել մշակույթը",- ասում է ժեստերի լեզվի թարգմանիչ Ֆելիշիա Ուիլիամսը:
Երբ ինչ-որ մեկը լսում է ցուցարարների ծրագրերի մասին, ապա լսածը փոխանցում է Ուիլիամսին: Ուիլիամսը, ով լսողություն չունի ժեստերի լեզվի միջոցով թարգմանում է տեղի ունեցող իրադարձությունները մյուսներին և հրահանգներ տալիս:
Your browser doesn’t support HTML5
Այսպիսով սկսվում է նրանց քայլերթը: Մարդկանց հնչեցրած կոչերից հետո նրանք ժեստերի լեզվով ցույց են տալիս ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի անվան տառերը G և F:
"Երբ տեսնում եմ կանչն ու պատասխանը և մարդկանց, ովքեր հնարավորության համար են պայքարում, իմ ձեռքերն էլ մասնակցում են այդ կոչին այնքան ազդեցիկ, որքան մարդկանց ձայները",- ասում է Մերիլենդից խուլ և համր ցուցարար Թոյին Ֆասաքին:
Սպիտակ տուն տանող փողոցները լի են ցուցարարներով: Վաշինգտոնի քաղաքապետը այդ փողոցներից մեկն ուրբաթ օրը վերանվանեց "Սևերի կյանքերն արժեք ունեն", իսկ կամավորները փողոցի նոր անվանումը դեղին գույնով գրեցին դրա երկայնքով մեկ:
Շաբաթ երեկոյան Սպիտակ տան և ցուցարարների միջև բաժանարար գիծը ցանկապատն էր, ոստիկաններ չկային, բացառությամբ բարիկադային փողոցների: Սա վերջին վեց օրերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամեծ ցույցն էր՝ խաղաղ և բազմազան: