Բողոքի ցույցեր եւ համավարակ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին

Ութ նահանգներում և ԱՄՆ մայրաքաղաքում ամերիկացիները երեքշաբթի օրը մասնակցեցին նախնականընտրություններին: Նահանգների թվում էր նաև Փենսիլվանիան, որը կարևոր նահանգ է նոյեմբերի նախագահական ընտրություններում

Այս օրերին, երբ ԱՄՆ-ում շարունակվում է պայքարը համավարակի դեմ, իսկ աֆրոամերիկացի Ֆլոյդի մահից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերն ու բախումները ոստիկանության հետ ցնցել են երկիրը, մի շարք նահանգներում անցան նախնական ընտրություններ:

Դրանցից մեկն է Փենսիլվանիա նահանգը, որը ևս չէր խուսափել վերոհիշյալ ցնցումներից: Այստեղ գործող նախագահ Թրամփին սպասում է կոշտ պայքար նոյեմբերի ընտրութունների ընթացքում:

Դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենը, իր ելույթում խոստացել է, ընտրվելու դեքում, կկարողանա ռասսայական խտրականության այս երկարամյա ցավն ամոքել: Ոմանց համար սակայն գալիք ընտրությունները վերածվում են Թրամփի նախագահության հանրաքվեի:

Երկուշաբթի օրը Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելցուցարարների դեմ՝ վերջիններիս հեռացնելով տարածքից՝ նախագահ Թրամփի համար դեպի վնասված եկեղեցի ճանապարհ հարթելու նպատակով:

Որոշ ոստիկաններ աջակցություն են հայտնել ցուցարարների պահանջներին, իսկ Ազգային գվարդիայիզորքերը, որոնց միջամտությունը վերահսկում են նահանգապետերը, տեղակայվեցին առնվազն 26 նահանգներում:

Շատ քաղաքներում սահմանվեց պարետային ժամ: Նախագահ Թրամփը սպառնաց օգտագործել ԱՄՆ-իզինված ուժերը՝ անկարգություններին վերջ տալու համար: Նա նաև քննադատեց ոստիկանության գործողությունները Ֆլոյդի նկատմամբ:

Բայց նախագահ Թրամփը շարունակում է մնալ քննադատության թիրախում, և Ֆլոյդի մահվանկապակցությամբ զայրույթը չի դադարում: Այս ամենը նախագահական ընտրություններին ընդառաջ: