Հայաստանում նկատվում է «ինֆոդեմիայի» հսկայական ալիք՝ հիմնականում Ռուսաստանի կողմից, որն ապատեղեկատվության հարցում տարածաշրջանի խոշորագույն դերակատարն է: Խոսքը գնում է COVID-19-ին վերաբերող ապատեղեկատվության մասին: Մենք տեսել ենք պատմություններ, իբր պատվաստանյութերը լինելու են չիպավորված, որոնց օգնությամբ իշխանությունները քաղաքացիներին կառավարելու են: Արդյոք նախատեսում եք ծրագրեր իրականացնել Հայաստանում, որոնք կբարձրացնեին լրատվական գիտակցությունը, փաստարկված լրատվության տարածումը:
Ալեքսանդր Դարդելի, IREX-ի փոխնախագահ.
Հայաստանը միայնակ չէ ապատեղեկատվության դեմ պայքարում: Նույն չիպավորման պատմությունը վերարտադրվում է մի շարք դերակատարների կողմից՝ սկսած Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվական կազմակերպություններից, մինչեւ ամերիկյան աջակողմյան կառույցներ, որոնք բոլորը հավատում են դավադրությունների տեսությանը:
Վերջերս Հայաստանում նկատվել էին անհանգստացնող միտումներ: Խոսքն այս տարվա փետրվարի մասին է, երբ կառավարությունը փորձեց կարգավորել ազատ խոսքը եւ ինչ որ բան ձեռնարկել կեղծ լուրերի դեմ: Համոզված չեմ, որ այն ժամանակվա մոտեցումը ճիշտ էր: Ուստի, այս ոլորտում կարգավորումները հնարավոր է կիրառել, եթե խոսքը գնում է արհեստական բանականության մասին, որոնց ալգորիտմերը թափանցիկ կլինեն: Սակայն, սա ռիսկային է դառնում, երբ խոսում ենք իրական բովանդակության կարգավորման մասին, որովհետեւ արդեն այդ գործողությունները գրաքննության ոլորտ են տեղափոխվում եւ ազատ խոսքի արգելափակման ոլորտ:
IREX-ն աշխատել է Հայաստանի մեդիա մասնագետների հետ, մենք հաճույք եւ հնարավորություն ենք ունեցել աշխատելու նրանց հետ տարբեր ծրագրերի շրջանակներում եւ հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը: Սակայն, այս դեպքում առավել լավ ներդրումը կլիներ հենց Հայաստանի հանրային կրթական համակարգի միջոցով բնակչության առավել լայն, հատկապես՝ երիտասարդ շրջանակներին հասնելը: