Ուղղափառ քրիստոնյաները տոնում են Զատիկը. Բելառուսում և Վրաստանում՝ անտեսելով կորոնավիրուսը

APTOPIX Virus Outbreak Russia Orthodox Easter

Աշխարհով մեկ ավելի քան 260 միլիոն ուղղափառ քրիստոնյաներ կիրակի օրը տոնել են Սուրբ Զատկի տոնն էկրանների առջև, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Թեև շատերը պատարագին մասնակցել են հեռակա, մյուսները խախտել են սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններն ու գնացել եկեղեցի:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով բազմիցս կասկածի տակ է դրել կորոնավիրուսի լրջությունն ու թույլատրել երկրում ֆուտբոլի մրցաշարի անցկացումը, եկեղեցի է այցելել առանց բժշկական դիմակի:

"Ես չեմ խրախուսում նրանց, ովքեր խոչնդոտում են մարդկանց մուտքը եկեղեցի: Մենք նման վիրուսների ենք հանդիպում ամեն տարի",- ասել է նա Belta պետական լրատվամիջոցին:

Վրաստան


Վրաստանում կարանտինային դրությունը թեթևացրել են, որպեսզի մարդկանց թույլ տան մասնակցել Թբիլիսիի Սուրբ Թրինիթի տաճարում անցկացվող կեսգիշերյա պատարագին:

"Կարող էի մնալ տանը և պատարագը ուղիղ եթերով դիտել, սակայն միայն այստեղ՝ սուրբ տաճարում կարող եմ հանգստություն գտնել",- AFP լրատվամիջոցին հայտնել է 58 ամյա հավատացյալ Լամարա Ժվանիան:

Ուղղափառ քրիստոնյաներն այս տարի Զատկի տոնը նշել են մյուսներից մեկ շաբաթ հետո, քանի որ հետևում են այլ օրացույցի: