Louis Vuitton- ը նպատակ ունի հարյուր հազարավոր բժշկական դիմակներ պատրաստել, քանի որ Ֆրանսիայում զգացվում է բժշկական սարքերի ու պարագաների պակաս:
Ըստ Louis Vuitton-ի հաղորդագրության, ընկերության հինգ կենտրոններում 300 աշխատակիցներ զբաղված են բժշկական դիմակների արտադրության գործով:
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սանթ-Ֆլորենսում կարի արտադրության 22 աշխատակիցներին տրվել է համապատասխան հանձնարարական:
Ֆրանսիան մարտ ամսին պատվիրել էր ավելի քան մեկ միլիարդ դիմակներ, որոնց մեծամասնությունը Չինաստանից էր: Նախագահ Էմանուել Մակրոնը խրախուսում է երկրում դիմակների արտադրությունը՝ ճգնաժամի ժամանակ երկրի ինքնուրույնությունը ապահովելու համար:
Չորեքշաբթի օրը Louis Vuitton- ի գործադիր տնօրեն Մայքլ Բուրկեն ասել է, որ դիմակների արտադրությունից զատ, ընկերությունն արձանագրում է ակտիվության խիստ նվազում երկրում կորոնավիրուսի հետևանքով հաստատված հատուկ դրության արդյուքում: