Սուրբ Պետրոսի դատարկ տաճարում համաճարակի պայմաններում մատուցված պատարագից հետո, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձը թերևս ամենաքաղաքականացվածն էր:
Պապը կոչ է արել աշխարհի պետություններին աջակցություն ցուցաբերել միմյանց կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, թուլացնել պատժամիջոցներն ու զինադադար հաստատել:
Նա նաև ասել է, որ այս տարվա "միանձնության Զատիկը" պետք է "հույս առաջացնի" և գովաբանել է բուժաշխատողներին ու բոլոր նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը պայքարում են համաճարակի դեմ:
"Այժմ անտարբերության ժամանակը չէ, քանզի աշխարհը տառապում է և անհրաժեշտ է միավորվել համաճարակին դիմակայելու համար",- ասել է Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձում, որը գրեթե ամբողջովին նվիրված է եղել համաճարակի ազդեցությանը՝ մարդկության ներանձնային և միջազգային հարաբերություններին:
Your browser doesn’t support HTML5