Չինաստանում 89 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից կորոնավիրուսից բուժվելուց հետո: Դադարեցվել են հետազոտություններն ավելի քան 2000 մարդկանց նկատմամբ:
Երկրում արձանագրվել է դրսից ներմուծված մոտ հազար դեպք։ Նրանցից մոտ 300 դուրս են գրվել հիվանդանոցից վերականգնվելուց հետո:
Ընդհանուր առմամբ երկուշաբթի օրվա դրությամբ երկրում գրանցվել է ավելի քան 81 հազար հիվանդության դեպք: Ավելի քան 77 հազարը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 3331 մարդ մահացել է: Մոտ 15 հազար մարդ շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության ներքո:
Ազգային առողջապահության կոմիտեի տվյալներով Ուբեի նահանգում չի գրանցվել որևէ նոր դեպք: Այստեղ մոտ 60 հիվանդներ վերջերս ապաքինվելուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Վուհանում ավելի քան 180 հիվանդներ շարունակում են մնալ ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ նահանգում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը ավելի քան 500 է:
Ըստ կոմիտեի տվյալների, երկուշաբթի օրը 30 անձանց մոտ արձանագրվել են կասկածելի ախտանիշներ: Նրանցից 9-ը վերջին շրջանում ճանապարհորդել են: Ավելի քան 1000 մարդ շարունակում է հետազոտվել։
Հոնկոնգում երկուշաբթի օրվա դրությամբ արձանագրվեց 4 մահացածության և ավելի քան 900 վարակման դեպքեր: 373 վարակման և 5 մահվան դեպքեր էլ գրանցվել են Թայվանում: