ԱՄՆ ՊՆ-ը հայտնում է, որ մարտի 30-ին այստեղ բուժհաստատություն է բացվել ոչ կորոնավիրուսով հիվանդների համար, իսկ կորոնավիրուսով հիվանդներն այստեղ են սկսվել տեղափոխվել ապրիլի 3-ից:
Դաշնային կառավարությունը Նյու Յորք է ուղարկել 1000 բժշկներից, բուժքույրերից և թոքերի աշխատանքը ապահովող սարքերի մասնագետներից բաղկացած մի մեծ խումբ, ովքեր սկսել են գործել Նյու Յորքում կիրակի օրվանից:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել է, որ նահանգի առողջապահական համակարգը շարունակում է մնալ գերծանրաբեռնված, որտեղ զգացվում է բժշկական սարքավորումների ու պարագաների խիստ պակաս:
Ավելի քան 122,000 մարդ Նյու Յորք նահանգում հիվանդ է կորոնավիրուսով: Շուրջ 16,000 մարդ մնում է հոսպիտալացված:
Կիրակի օրը նահանգային իշխանությունները հաղորդել են 594 նոր մահացածների մասին: Այս ողբերգական թիվն ավելի փոքր է նախորդ օրվա հայտարարած 630 մահվան դեպքերի հետ համեմատած: