Կորոնավիրուսով է վարակվել Իսրայելի առողջապահության նախարարը

Կորոնավիրուսով է վարակվել Իսրայելի առողջապահության նախարարը: Ի դեպ, վերջին օրերին նա հաճախ է շփումներ ունեցել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Յաակով Լիցմանը եւ նրա կինը, որը նույնպես վիրուսակիր է, մեկուսացվել են: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանք իրենց լավ են զգում:

Ինքնամեկուսացման կոչեր են ներկայացվել բոլոր այն պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպումներն է ունեցել նախարարը վերջին երկու շաբաթների ընթացքում: Նեթանյահուն մինչ այդ արդեն մեկ անգամ դիմել էր ինքնամեկուսացման:

Լիցմանի հետ հանդիպումներ ունեցած պաշտոնյաների շարքում են նաեւ Իսրայելի լրտեսական Մոսադ գործակալության ղեկավարը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 6000 դեպք, մինչ այժմ 26 մարդ է մահացել: