Եվրամիությունը դժվարանում է պատշաճ ձևով արձագանքել կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամային իրավիճակին: Միության անդամ երկրները տնտեսական հարվածը նվազեցնելու և ճգնաժամից հետո վերականգնման ուղիներ են փնտրում:
"Այն, թե ինչպես Եվրամիությունը կարձագանքի կորոնավիրուսի ճգնաժամին, կորոշի միության հուսալիությունը ապագայում",- ասել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ամելի դե Մոնչալին, այն բանից հետո երբ Եվրամիության անդամներին չի հաջողվել համաձայնության գալ տնտեսական ճգնաժամը կանխելու ուղիների հարցում:
Հարավային Եվրոպայի երկրները ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան ավելի մեծ օգնություն են ակնկալում հյուսիսային խոշոր պետություններից, մինչդեռ վերջիններիս կողմից դիմադրությունն աճում է: Երկրները դժվարանում են նաև բժշկական տեխնիկայի փոխանցման և սահմանների պահպանման հարցերում որոշումներ կայացնել:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը միությանը մեղադրել է կողմնապահության մեջ, այն բանի համար, որ Գերմանիայից իրենց փոխանցվող պաշտպանիչ դիմակները ի տարբերություն այլ երկրների ուշացումով են ուղարկվել: Մինչդեռ մյուս պետությունները Վիեննային են մեղադրել Իտալիայի հետ իրենց սահմանը պատշաճ չհսկելու մեջ:
"Երբ ճգնաժամը վերջանա Եվրամիության հետ խիստ զրույցների կարիք կլինի",- ասել է նա "Քրոնեն Զեիթունգ" թերթին տված հարցազրույցում: