Կորոնավիրուսի արդյունքում օդի ախտոտվածության մակարդակը նվազել է

NASA and European Space Agency (ESA) pollution monitoring satellites have detected significant decreases in nitrogen dioxide (NO2) over China. There is evidence that the change is at least partly related to the economic slowdown following the outbreak of

Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը հաղորդում է կորոնավիրուսի օրերին օդի ախտոտվածության մակարդակի նվազեցման մասին

Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը ահազանգում է կորոնավիրուսի համաճարակի օրերին մթնոլորտում օդի ախտոտվածության մակարդակի նվազեցման մասին: Հյուսիսային Իտալիայում գրանցվել է նիթրոգեն դիոքսիդի մակարդակի անկում: Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից առավելագույնը տուժած երկրների շարքում է:

Այս միտումը արդյունք է նրա, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով երկիրը գտնվում է փակի տակ, չեն գործում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ տրանսպորտային միջոցների թվաքանակը կտրուկ նվազել է:

Նույն պատկերը նկատվում է Չինաստանում, որի Վուհան նահանգից սկիզբ առավ համաճարակը: Հատկապես այս շրջանում նկատվել է նիթրոգեն դիոքսինի արտանետումների կտրուկ անկում:

Նիթրոգեն դիոքսենի արտանետումները, որոնք ախտոտում են միջավայրը, ի հայտ են գալիս տրանսպորտի միւջոցների օգտագործման, արդյունաբերության և այլ ակտիվության արդյունքում:

Այն պահպանվում է օդում շուրջ 24 ժամ նախքան միախառնվումն այլ գազերի հետ՝ այսպիսով վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

2017 թվականից Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը գործի դրեց Sentinel-5P արբանյակը, որը օգնում է պարզելու մթնոլորտի ախտոտվածության մակարդակը:

Փորձագետները հիշեցնում են, որ նմանատիպ միտումներ են գրանցվել 2008 թվականին Չինաստանում ամառային օլիմպիական խաղերի օրերին: Այսօր օդի ախտոտվածության մակարդակի նվազեցումը, սակայն, կապված է կորոնավիրուսի համաճարակի ու մարդկանց ինքնամեկուսացման հետ: Այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն անցել է 400 հազարը: