Այաթոլայի խոսքերով ամերիկյան կողմը մի քանի անգամ նշել է, որ պատրաստ է դեղորայք ու սարքավորում տրամադրել, եթե իրանական կողմը դիմի նման խնդրանքով: Խամենեին դա որակել է բավական տարօրինակ առաջարկ, քանի որ նույն Վաշինգտոնն ինքը բախվել է դեղամիջոցների պակասի խնդրի հետ, որոնք թույլ կտային դիմակայել կորոնավիրուսիհամաճարակին:
՛՛Եթե դուք բավարար քանակությամբ սարքավորումներ ունեք, դրանք ձեզ պահեք՛՛, - ԱՄՆ իշխանությունների առաջարկին արձագանքել է Խամենեին:
Հիշեցնենք սակայն, որ ուրբաթ օրը Իրանի նախագահ Ռոհանին Նովրուզ տոնի կապակցությամբ ուղերձով դիմել է ամերիկյան ժողովրդին՝ կոչ անելով ճնշում գործադրել վարչակազմի ու Կոնգրեսի վրա՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար: Նախագահն ասել է, որ ամերիկյան ազգի համար եկել է ժամանակը փակելու պատժամիջոցներ կիրառելու պատմության ՛՛մութ էջը՛՛՝ նպաստելով կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարին: