Եվրոպան քննադատում է Թրամփի որոշումը

ԵՄ քննադատել է նախագահ Թրամփի՝ Եվրոպայից թռիչքները ժամանակավորապես արգելելու մասին որոշումը

Եվրոպան քննադատում է ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը Եվրոպայից ԱՄՆ թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս որոշումը խուճապ է առաջացրել ֆինանսական շուկաներում, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շրջանում: Վերջիններս քննադատում են ԵՄ հետ առանց որևէ խորհդարկցություն անցկացնելում Թրամփի այս որոշումը:

Սահմանափակումը չի տարածվի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վրա՝ չնայած վերջիններս ևս ունեն կորոնավիրուսի հարյուրավոր դեպքեր : Ամերիկյան կողմը այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ վերջիններս շենգանյան գոտու երկիր չեն:

Չնայած դրան վարչապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է բրիտանական հանրությանը, որ իրավիճակը էլ ավելի կվատթարանա:

Այս պահին ԱՄՆ-ում գրանցվել է 1300 կորոնավիրուսով հիվանդության դեպք: Հաշվի առնելով, որ ԱՀԿ-ն հիվանդությունը որակել է համաճարակ, փորձագետները կոչ են անում հավելյալ միջոցառումներ իրականացնել տարածումը կանխելու համար:

Եվրոպայում իրադրությունը մնում է լարված: Իտալիայում, որը կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկիրն է , փակվել են բոլոր ոչ առաջնային կարևորության խանութները: Եվրոպական մի շարք երկրներում վերականգնվում են ներքին սահմանները: Ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանափակումները էլ ավելի կբարդացնեն առանց այն էլ ծանր տնտեսական վիճակը: Կորոնավիրուսը մեծ ազդեցություն է թողնում տնտեսության վրա: