Իրանում եկող ընտրությունները՝ որպես իշխանության լծակներն ամրապնդելու միջոց

Իրանում եկող ուրբաթ օրն անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որն ըստ կանխատեսումների, ամրապնդելու է երկրի գերագույն առաջնորդի դիրքերն իշխանական համակարգում։ Իրանի կարծր դիրքային կառավարությունն արգելել է թեկնածուների մոտ 5Օ տոկոսի գրանցումը։ Նրանց մեջ է նաեւ ներկա խորհրդարանի անդամների մոտ մեկ երրորդը։ Այնպես որ, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները ստիպված են ըտրություն կատարել կարծր դիրքայինների ու Այաթոլահ Խամենեիին հավատարիմ ավելի չափավորական պահպանողականների միջեւ։ Վերջիններս, կարծրդիրքայինների նման պաշտպանում են իշխող հոգեւոր ղեկավարությանը, սակայն կողմ են արտաքին աշխարհի հետ ավելի մեծ շփումներին։

Մեծ ընտրության հնարավորություն չունենալով՝ քաղաքացիներից շատերի համար կարեւորվում է հացի խնդիրը, երբ ամերիկյան պատժամիջոցների ներքո տնտեսությունն այստեղ կրում է նկատելի կորուստներ։

Իրանի խորհրդարանական այս ընտրությունները դիտարկվում են որպես ներկա իշխանությունների նկատմամբ հավատարմության հանրաքվե, երբ երկիրը հայտնվել է իշխանությունների համար շատ վտանգավոր ներքին ու արտաքին ճգնաժամերի մեջ։