‘’Օսկար 2020’’. Հարավկորեական ‘’Մակաբույծը’’ որպես լավագույն կինոնկար

Հարավկորեական ‘’Մակաբույծը’’ կինոնկարը Օսկարի մրցանակաբաշխության արդյունքում արժանացավ լավագույն կինոնկար մրցանակին`դառնալով այս անվանակարգում մրցանակը շահած ոչ անգլերեն լեզվով առաջին գեղարվեստական ֆիլմը: ‘’Մակաբույծը, բացի լավագույն ֆիլմ համարվելուց, ստացավ եւս երեք Օսկար, այդ թվում լավագույն կինոռեժիսոր ու լավագույն նկար անվանակարգերում:
Կինոռեժիսոր Բոնգ Ջուն Հոյի այս կինոնկարը պատմում է Հարավային Կորեայում սոցիալական անհավասարության քողարկված երգիծանքի մասին:

Սեմ Մենդեսի ‘’1917’’-ը, որը նույնպես պայքարում էր լավագույն կինոնկար անվանակարգի համար, պատմում է Առաջին աշխարհամարտի ժամանակ երկու զինվորների մասին: Նրանք առանց վայրկյան կորցնելու պետք է տեղ հասցնեն այնպիսի գրություն, որը ճակատային գծում կարող է փրկել 1600 զինվորականների կյանքը: Ֆիլմը արժանացավ երեք Օսկարների, այդ թվում լավագույն կինեմատոգրաֆիա անվանակարգում:

Հիլդուր Գունադոթիրը, որը Օսկարի արժանացավ ‘’Ջոքերը’’ կինոնկարի համար, մրցանակը ստանալիս, խրախուսեց կանանց ջանք չխնայել իրենց ձգտումներին հասնելու համար: Կինոնկարը Հոլիվուդում կանանց կրած դժվարությունների մասին է:

Մրցանակների արժանացած կանանց շարքում են ‘’Ամերիկյան գործարան’’ փաստավավերագրական կինոնկարի ռեժիսորներից Ջուլիա Ռայխերթը, կարճ վավերագրական ‘’Պատերազմական գոտում սկեյթբորդ վարելու հնարքները սովորելու մասին’’ կինոնկարի ռեժիսոր Քերոլ Դիսինգերը:
Լավագույն աջակից դերասան անվանակարգում իր առաջին Օսկարին արժանացավ Բրեդ Փիթը Քուենթին Տարանտինոյի ‘’Մի անգամ Հոլիվուդում’’ կինոնկարում խաղացած դերի համար:

Ջոաքին Ֆինիքսն Օսկարի մրցանակի արժանացավ լավագույն դերասան անվանակարգում:

Լորա Դերնն արժանացավ լավագույն աջակից դերասանուհի անվանակարգի մրցանակին ‘’Ամուսնության պատմություն’’ ֆիլմում փաստաբանի իր դերի համար:

‘’Ջուդին’’ կինոնկարում հայտնի երգչուհի Ջուրի Գարլենդի դերակատարության համար լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռենե Զելվեգերը:

Շատերի համար թվաց զարմանալի այն փաստը, որ ՆԵԹՖԼԻՔՍ-ը չստացավ այնքան պարգեւներ, որքան սպասվում էր:

Օսկարի մրցանակաբաշխությունը լի էր լույսերով ու զարդարանքներով: Հանդիսատեսի ու հեռուստադիտողի ուշադրությունը մասնակիցների ճոխ հանդերձանքի վրա էր: Սակայն բոլորի շարքում փայլում էր Ջեյն Ֆոնդան, որն էլ հայտարարեց լավագույն կինոնկար անվանակարգում հաղթողի անունը, իսկ վերջում` Օսկարի մրցանակաբաշխության փակումը: