Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ առանց այն էլ լարված հարաբերությունները էլ ավելի սրվեցին, երբ ԱՄՆ-ի ռմբակոծության արդյունքում Իրաքում սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան այս գործողության, Իրանը հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանների ուղղությամբ, որի արդյունքում չեղան զոհեր:
Իր ելույթում Իրանի նախագահն անդրադարձել է նաև բանակցային գործընթացին:
«Նրանք կարծում էին, որ մենք ծնկի կգայինք առաջին ամիսներին ու կխնդրեինք բանակցություններ Ամերիկայի հետ իրենց նախընտրած պայմաններով»,- նշել է Ռոհանին:
Իրանի նախագահը քննադատել է նաև ԱՄՆ վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքի հակամարտության ուղղությամբ: Ռոհանին նախագահ Թրամփի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը որակել է «դարի հանցագործություն»՝ ընդգծելով, որ այս միջոցով Վաշինգտոնը հանցանք է գործում Պաղեստինի ժողովրդի հանդեպ: