Թրամփն այսօր ամենայն հավանականությամբ կարդարացվի

Այսօր երեկոյան անցկացվելու է ԱՄՆ-ի նախագահի իմփիչմենթի հարցով քվեարկությունը։ Սպասվում է, որ հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում, որն այս ընթացքում հանդես էր գալիս դատարանի պարտականություններով, Թրամփը կարդարացվի։ Հիշեցնենք, որ նրա դեմ դեմոկրատները ներկայացրել են իշխանությունը չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին մեղադրանքներ։
Սենատում երկու շաբաթ տեւած դատավարությունը սկսվել էր Ներկայացուցիչների պալատում երկու մեղադրանքները հարուցելուց հետո։


Նախագահական ամենամյա ուղերձում Դոնալդ Թրամփը երեկ որեւէ կերպ չանդրադարձավ իմփիչմենթի հարցին, սակայն նա հաճախ է այս գործընթացն անվանել ՝՝վհուկաորս՛՛։
Նախագահին պաշտոնից ազատելու համար հարկավոր է 1ՕՕ սենատորների երկու երրորդի ձայնը։ Հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատի հանրապետականներից որեւէ մեկը հրապարակային ձեւով չի արտահայտել Թրամփի դեմ քվեարկելու մտադրության մասին։