Չինաստանը կոչ է արել այս շաբաթ հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ նիստ: Պեկինը ցանկանում է տեղեկություն տրամադրել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:
Չինաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Վուհանի շրջանի իշխանությունները, որտեղից սկիզբ է առնում կորոնավիրուսը, խստացրել են շրջանի տարածք մարդկանց մուտքն ու ելքը: Վերջին տեղեկույունների համաձայն Վուհանի շրջանում վիևրուսից մահացածների թիվը հասել է 17
Այս հիվանդության համաճարակը ընդգրկել է երկրի հարավային նահանգները, ներառյալ Գուանգդոնգը, Շանհայն ու մայրաքաղաք Պեկինը:
Բացի այդ, այսօր արդեն հիվանդության դեպքեր գրանցվել են մի շարք այլ երկրներում, ներառյալ Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Ֆիլիպիններում ու երեկվանից արդեն՝ Միացյալ Նահանգներում:
Միացյալ Նահանգներում հիվանդությունն արձանագրվել է 35 ամյա մի տղամարդու մոտ, ով բնակվում է Վաշինգտոն նահանգում ու անցած շաբաթ էր վերադարձել Վուհանից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Մասնագետների տվյալներով կորոնավիրուսից մահանում է հիվանդների երկու տոկոսը: Այս ցուցանիշը սակայն կարող է փոխվել ինչպես ավելի վատ, այնպես էլ դեպի ավելի դրական ուղղությամբ, քանի որ հետազոտություններն այս հիվանդության շուրջ դեռևս շարունակվում են:
Այս զարգացումները հիշեցնում են SARS տեսակի համաճարակը, որը նույնպես սկիզբ էր առել Չինաստանից՝ խլելով շուրջ 800 մարդկային կյանք: