Ռուս-ուկրաինական փոխանակություն. Արդյո՞ք այն խաղաղության սկիզբն է

Ուկրաինան ու այս երկրի արեւելքի ռուսամետ անջատողականները ավարտին հասցրեցին 200 գերիների փոխանակության աշխատանքները: Փոխանակումն իրականցվեց Դոնեցկի շրջանի Հորլիվկա քաղաքի մոտակայքում: Այն դիտարկվում է որպես հինգ տարի տեւած հակամարտությունն ավարտին հասցնելու առաջին քայլերից մեկը:

Ինչպես փոխանակման ենթարկված արդեն նախկին գերիներից Վիկտորիա Վորոնինան է ասում, ինքը ժամանել էր այսպես կոչված Լուհանսկի Հանրապետություն ծնողներին տեսնելու համար, եւ ձերբակավել էր ու դավաճանության մեղադրանքով դատապարտվել տասներկու տարվա ազատազրկման:

Ուկրաինական բանտից ազատված նախկին գերիներից մեկն էլ ասում է, թե ինքը գերության ժամանակ ենթարկվել է տանջամիջոցների եւ բանտում մի պահ նույնիսկ համոզված են եղել, որ ինքն արդեն մահացած է:

Սա կողմերի միջեւ գերիների առաջին փոխանակությունը չէր: Ռուսաստանի կողմից 2018 թվականին Կերչի նեղուցում ձերբակալված 24 նավաստիները ազատ էին արձակվել սեպտեմբեր ամսին: Ռուսաստանն այդ քսանչորս նավաստիների դիմաց Ուկրաինայից ստացել էր միայն մեկ գերի` նա, ով մեղադրվում է 2014 թվականին Ուկրաինայի օդային տարածքի վրա մալայզիական օդանավի կործնման մեջ: Ավելի վաղ` երկու տարի առաջ Ուկրաինան Ռուսասատնին էր հանձնել 300 գերի` ստանալով 70-ին:

Մարտերն ավարտելու հույսեր են արթնացել Ուկրաինայում նախագահի պաշտոնում Վոլոդիմիր Զելենսկիի ընտրվելուց ի վեր, որը փորձում է Ռուսատանի հետ հակամարտությունը լուծել բանակցային եղանակով: Սակայն արդյո՞ք դա հնարավոր է, երբ Կիեւը ցանկանում է իր վերահսկողությունը հաստատել այն տարածքների վրա, որտեղ ռուսամետ անջատողականները հասատատակամորեն են մտադրված պահպանել ու պաշտպանել իրենց հաստատած ինքնավարությունը:

Այս հարցին պատասխան տալ դժվարանում են փորձագետները, երբ հիշում են նմանատիպ հակամարտությունների պատմությունը: