Չինաստանի վարչապետը հույս է հայտնում, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմքեր ստեղծելով առաջընթացի համար: Իր հերթին վարչապետ Աբեն հույս ունի, որ այս քննարկումները կհանգեցնեն Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հաջողակ այցին Ճապոնիա:
«Այս պահին Չինաստանի ու Ճապոնիայի հարաբերությունները բարելավվում են աստիճանաբար: Մենք հույս ունենք քննարկումներ անցկացնել վարչապետ Լի Կեքուանգի հետ հանգիստ մթնոլորտում բոլոր հարցերի շուրջ, որպեսզի հաջորդ գարնանը հաջողությամբ դիմավորենք նախագահ Սի Ծինպինին»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:
Այս հանդիպմանը նախորդել էր Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի եռակողմ գագաթաժողովը, որի ընթացքում հնարավորություն ստեղծվեց նաև հանդիպելու Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ղեկավարներին:
Այսօր այս երկրների միջև հարաբերությունները վերապրում են լարված ժամանակաշրջան, և այս հանդիպումը առաջինն էր ավելի քան մեկ տարվա ընթացքում: Սեուլն ու Տոկիոն հանդիպմանն ընդգծել են հարաբերությունների բարելավման անհրաժշետությունը: