Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման արդյունքում կան տասնյակ զոհեր

Նոր Զելանդիայի իշխանությունները դադարեցրել են անհետ կորած երկու անձանց որոնողական աշխատաքները, որոնք ըստ նախնական վարկածի, ընկել են ծովի մեջ այս ամսվա սկզբին հրաբխի ժայթքման ժամանակ

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ արվել է ամեն ինչ այդ անձանց հայտնաբերելու համար: Էնդի ՄաքԳրեգորի խոսքերով, սակայն, ափամերձ շրջաններում իրականացված որոնողական աշխատանքները չեն տվել որևէ արդյունք: Դեպքը գրանցվել է Սպիտակ կղզիներ և Քեյփ Ռանովեյ կղզիների տարածքում:

Դեկտեմբերի 9-ին Սպիտակ կղզիներում հրաբխի ժայթքման ժամանակ գտնվում էր 47 մարդ: Ավելի քան 10 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց տարբեր աստիճանի այրվածքներով:

Զոհերի և տուժածների թվում են կան ամերիկացի զբոսաշրջիկներ: