Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, որը Լեյբորիստական կուսակցությունից ամենամեծ թվով ձայներով հաղթողն է եղել, հորդորում է չափավորականներին հետ վերցնել կուսակցության կառավարումը Ջերըմի Քորբինից, քանի որ, ասում է նա, Քորբինի ՝՝թվացյալ հեղափոխական սոցիալիզմը՛՛ պարտվել է։
Լեյբորիստական կուսակցությունը դեկտեմբերի 12-ի ընտրություններում գրանցեց 1935 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը ու պարտվեց պահպանողականներին։ Լեյբորիստներն այժմ սկսում են պայքար ընդդեմ Քորբինի կարծրդիրքային ձախերի։
՝՝Ծայրահեղ ձախերի կողմից կառավարվելու հանգամանքն այս կուսակցությանը վերածել է փառավորված բողոքի շարժման, որն ի զորու չէր լինելու կազմել լուրջ կառավարություն՛՛, ասել է ընտրություններում երեք անգամ հաղթանակ տարած եւ 1997-ից 2ՕՕ7 թվականների ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բլեերը։
Ջերեմի Քորբինը խորհրդարանի անդամներին ասել է, թե ինքը կրում է Լեյբորիստական կուսակցության պարտության մեղքը։ Իսկ նրա կուսակցության մի շարք անդամներ դատապարտել են Բլեերին, նրա մեկնաբանությունները համարելով ՝՝պարզունակ՛՛։
Քորբինն ասել է, թե կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնելու է եկող տարվա սկզբին։