Մեծ Բրիտանիան պատրաստվում է եկող հինգշաբթի օրն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին

Ձկնորսությունը Մեծ Բրիտանիայի տնտեսության 0.1 տոկոսն է կազմում, սակայն ունի խորհրդանշական շատ ավելի մեծ արժեք, քան շատ այլ ճյուղեր: Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու կողմնակիցներն ուզում են Բրեքզիթից հետո վերահսկել ջրային այդ տարածքները եւ ունենան եվրոպական ձկնորսական նավերին այս ջրերից հեռու պահելու կարողություն:

Սակայն կա մեկ այլ հանգամանք. Մեծ Բրիտանիայի ձկնորսների կողմից որսված ձկների երեք քառորդն արտահանվում է, եւ հիմնականում արտահանվում է Միության այլ երկրկներ: Այնպես որ, այս արդյունաբերությանը կարող է վնաս հասցնել առեւտրային գործարքում որեւէ խոչընդոտ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրեքզիթի կողմնակից եւ հակառակորդ կողմերը շատ դեպքերում է, որ հաշվի չեն առնում նման մանրամասներ:

Կառավարող Պահպանողական կուսակցության նշանաբանն ամեն կերպ Բրեքզիթն ուժի մեջ մտցնելն է: Սակայն իր ապագայի մասին Մեծ Բրիտանիան Եվրոպական միության հետ դեռեւս տարիներով պիտի բանակցի: Ջերեմի Քորբինը խոստանում է բանակցել ավելի լավ պայմանների համար ու հետո նորից անցկացնել հանրաքվե:

Ինչպես վերլուծաբան Ջիլ Ռաթըրն է ասում, ‘’Դա շատերին է թվում անհավանական ու դեռ հստակ չէ, թե պահպանողականներն այդ հարաբերությունները որ ուղղությամբ են տանում’’:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդը մինչեւ ընտրությունները կենտրոնանում է առողջապահական համակարգի վրա: Ինչ վերաբերում է լիբերալ դեմոկրատներին, ապա նրանք խոստանում են ընտրություններում հաղթելու դեպքում ընդհանրապես չեղարկել Բրեքզիթը:

Սակայն հարցումները ցույց են տալիս, որ հաղթելու է ներկա կառավարող կուսակցությունը, պահպանողականները`Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Բայց կարող են լինել նաեւ անակնկալներ, քանի որ այստեղ կա մոտ չորս միլիոն նոր գրանցված ընտրող, որոնց երկու երրորդը 35-ից ցածր տարիք ունեցող անձինք են, որոնք սովորաբար դեմ են պահպանողականներին:

Այնպես որ, հիմա Մեծ Բրիտանիայում սպասում են տեսնելու, ընտրությունները երկիրը կտանի այլ ուղղությամբ, թե ավելի կխորացնի քաղաքական արդեն իսկ խորը ճահիճը: