Հյուսիսային Կորեան հաստատել է ուրբաթ օրը, որ հաջողությամբ իրականացրել է նոր մեծ հրթիռի փորձարկում՝ այսպիսով հիշեցնելով Կորեական թերակղզում առկա փակուղային վիճակի մասին:
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրի ղեկավար Կիմ Չան Ընը դիտել է փորձարկումը և բավարարվածություն հայտնել դրա արդյունքերից:
Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը նշել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված երկու հրթիռներն անցել են մի քանի կիլոմետր և ընկել օվկիանոսը:
Սակայն, ըստ փորձագետների, Փհենյանի այս վարքագծի նպատակն է ճնշում գործադրել ԱՄՆ վրա: Անցած ամիս Փհենյանը դուրս եկավ միջուկային խնդրի շուրջ ձևավորված աշխատանքային խմբից՝ մեղադրելով Վաշինգոտնին դրա ձախողման մեջ:
Հյուսիսային Կորեան զգուշացրել էր, որ կարող է վերսկսել միջուկային զենքի և հեռահար հրթիռների փորձարկումները: