Հակակառավարական ցույցերը ճնշելու նպատակով Իրանի կառավարությունը գրեթե մեկ շաբաթ է, ինչ երկրի բնակիչներին զրկել է ինտերնետից:
Իրանի կիբեր տարածության անվտանգության գլխավոր պատասխանատու Աբոլհասսան Ֆիրուզաբադին հայտնել է, որ ինտերնետի վերականգնման վերաբերյալ որոշումը կառավարությունը պետք է կայացներ դեռևս հինգշաբթի երեկոյան:
“Հուսով ենք, որ իրավիճակը շուտով կբարելավվի, որպեսզի այս անցանկալի մեթոդը դադարեցվի և բոլորը կարողանան կրկին ինտերնետ ունենալ”,- ասել է նա:
Իրանի Կիբեր տարածության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ որոշումը կկայացվի մոտակա մի քանի օրերի ընթացքում:
Իրանի կառավարությունը անջատել էր ինտերնետը շաբաթ օրը` վառելիքի գնի բարձրացման հետևանքով սկսված ցույցերին ի պատասխան: Ինտերնետի բացակայությունը և դրան հաջորդած կապի խափանումը, իրանցիներին խոչընդոտում էին կապ հաստատել արտաքին աշխարհի հետ:
Your browser doesn’t support HTML5