Պեկինն ու Աթենքը խորացնում են կապերը

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպոլոսի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Հունաստան, ուր երկուշաբթի օրը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ

Չինաստանի նախագահն ու Հունաստանի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Երկու կողմերն էլ պատրաստ են նոր էջ սկսել երկկողմ հարաբերություններում՝ խորացնելով ռազմավարական գործընկերությունը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հունաստանի վարչապետը այցելել էր Չինաստան: Աթենքը ցանկանում է նոր ներդրումներ ներգրավել երկիր՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Հանդիպումից հետո երկրների առաջնորդներն անցկացրեցին համատեղ մամուլի ասուլիս: Նախատեսվում է նաև ստորագրել ներդրումների, առևտրի խրախուսման ու շինարակական նոր նախագծերի վերաբերյալ պայմանագիր:

Իր այցի ընթացում Չինաստանի նախագահը հանդիպել է նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպոլոսի հետ և ծաղկեպսակ դրել պատերազմների ժամանակ զոհված հույն զինվորականների հիշատակը հարգող անհայտ զինվորի գերեզմանի հուշարձանին, երկրի խորհրդարանի մոտ։