Ելույթ ունենալով արևելյան Գերմանիայի Լայփցիգ քաղաքում' ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է միջատլանտյան համագործակցության դերի կարևորությունը Բեռլինի պատի անկման հարցում: Այն կարևոր է նաև այսօր, գտնում է պետքարտուղարը:
Պոմպեոն անդրադարձել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն արունակում է մնալ չափազանց կարևոր ռազմակավարական գործընկերներից մեկը:
Պոմպեոյի այս գնահատականներին նախորդել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի խոսքերը Economist հանդեսին տված հարցազրույցում, ուր նախագահը նշել է, որ դաշինքը տառապում է «ուղեղի մահով» և որ Եվրոպան չի կարող հույսը դնել ԱՄՆ -ի վրա իր պաշտպանության հարցում: Նա կոչ է արել «հին աշխարհին» սթափվել, քանի դեռ իր ճակատագիրը ինքը կարող է տնօրինել:
Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելը Մերկելը նշել է, որ չի կիսում Մաքրոնի կարծիքը:
«Ֆրանսիայի նախագահը ընտրել է ծայրահեղ խոսքեր: Ես չեմ կիսում նրա տեսակետը ՆԱՏՕ-ի համագործակցության հարցում: Չեմ կարծում, որ նման դատողությունների կարիք ունենք, եթե անգամ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորենք»,- ասել է Մերկելը:
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթնբերգն էլ իր հերթին ընդգծել է, որ դաշինքը շարունակում է մնալ ամուր:
«Ես ողջունում եմ եվրոպական միանությանը և ջանքերն ուղղված եվրոպական անվտանգության ամրապնդմանը, սակայն եվրոպական միասնությունը չի կարող փոխարինել միջատլանտյան միասնությանը»,- ասել է Սթոլթնբերգը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մաքրոնի խոսքերը գնահատել է որպես ՆԱՏՕ-ի վերաբերյալ ճիշտ վերլուծություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին, որի արդյունքում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիան ներխուժեց Սիրիա, բազմաթիվ հարցեր են բարձրացրել:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ն և մեղադրել իր եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի վերբարյալ իրենց պարտավորությունները չկատարելու մեջ:
Պոմպեոյի խոսքերով դա ապացումում է, որ նախագահը հետաքրքրված է դաշինքը ամուր պահելով: