Ինչպես տեսաք, բանաձեւը ստացավ ձայների մեծամասնությունը՝ ավելի քան 400 ձայն, որը Ներկայացուցիչների պալատի 95 տոկոսն է, ընդ որում՝ եւ՛ դեմոկրատ, եւ՛ հանրապետական: Եւ մենք Հայաստանի հետ բարեկամության խմբում 30 տարի շարունակ սա խոսում էինք դրա մասին՝ այս բանաձեւի ընդունումն անհրաժեշտ է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար այլեւ Թուրքիային պարզ ազդանշան ուղարկելու, որ հենց Թուրքիան նույնպես պետք է այն ճանաչի, որն իր մեջ պետք է ներառի փոխհատուցումն ու այլ հարցեր: Սակայն, կարեւորն այստեղ այն է, որ իմ կարծիքով Սիրիայում տեղի ունեցածի պատճառով, որտեղ փաստորեն թուրքերը սպանում են քրդերին, շատ ավելի հեշտ էր այս բանաձեւը անցկացնել եւ դա մասամբ բացատրում է ձայների այսպիսի լուրջ մեծամասնությունը: Եւ ի վերջո մարդիկ չեն ցանկանում, որ ապագայում եւս ցեղասպանություններ տեղի ունենան, ուստի, սա սոսկ հայերի համար չէ ճանաչվել, սա բոլոր նրանց համար է, որքեր համոզված են, որ ապագայում ցեղասպանությունները պետք է ամեն կերպ բացառվեն, անկախ նրանից, ում է դա վերաբերում:
Արդյո՞ք բանաձեւի օգտին տված տպավորիչ ձայների քանակը կարեւոր է:
Այո, շատ կարեւոր է: Դուք տեսակ, ընդամենը շուրջ 12 մարդ քվեարկեցին դեմ: Եւ հատկանշական է, որ հենց ճանաչման օգտին քվեարկած բազմաթիվ կոնգրեսականներ նաեւ Թուրքիայի հետ համագործակցության խմբի անդամներ են, կամ կոնգրեսականներ, ովքեր իրենց ընտրողների շրջանում ունեն մեծ թուրք համայնքներ: նրանք միանշանակ ազդանշան էին ուղղում, որ Թուրքիայի գործողությունները թե՛ 1915-ին եւ թե՛ այժմ պարզապես անընդունելի են եւ սրան պետք է վերջ դրվի:
Որեւէ բան կցանկանաի՞ք ավելացնել:
Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքին, որը երկար ժամանակ աշխատել է այս ուղղությամբ, եւ կազմակերպություններն ինչպիսիք են Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, քրտնաջան աշխատել են այս օրվա համար եւ ես իրոք կարծում եմ, որ նրանց աշխատանքի ընդհանուր արդյունքը հնարավոր դարձրեց այսօր այս հարցի հաջող ընդունումը:
Շնորհակալություն: