ԱՄՆ վարչակազմը աշխատանքներ է տանում Մեքսիակայի հետ սահմանային արգելքներ կառուցելու ուղղությամբ: Տեղադրվում նոր ցանկապատեր կամ նորոգվում են հները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած դեմոկրատների ջանքերին արգելապատի կառուցումը ձախողելու ուղղությամբ՝ այն կշարունակվի կառուցվել:
Բացի այդ, վարչակազմը տեղեկացրել է 180 նոր դատավորների հաստատման մասին հաջորդ շաբաթների ընթացքում, որոնք, ըստ նախագահի, կապահովեն իր ծրագրի իրականացումը ԱՄՆ հարավային սահմանների պաշտպանության ուղղությամբ:
Վարչակազմը քննադատել է դաշնային դատարաններին՝ անօրինական ներգաղթը կանխելու վարչակազմի ջանքերը խոչընդոտելու համար: Ըստ սահմանային և մաքսային ծառայության մարմնի տրամադրած տվյալների, օգոստոս ամսին գրանցվել է անօրինական ներգաղթի 56 տոկոսի անկում՝ նախորդ ամիսների համեմատ:
Ըստ սահմանապահ և մաքսային ծառայության հանձնակատարի պաշտոնակատար Մարկ Մորգանի, այս առաջընթացի հիմքում է ընկած վարչակազմի հետևողական քաղաքականույունը Մեքսիկայի հետ սահմանին ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Նա հերքել է պատի շինարարության հարցում ընդդիմախոսների քննադատությունը:
Սակայն դեմոկրատները շարունակում են քննադատել Թրամփին այս հարցում՝ պնդելով, որ վերջինս թուլացնում է ամերիկյան անվտանգության համակարգը, քանի որ պատնեշի կառուցման համար միջոցները տրամադրվում են պաշտպանության համար նախատեսված միջոցներից: Նրանք այս ծրագիրը որակում են անարդյունավետ և թանկարժեք: