ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն այսօր առաջնորդում է Դեմոկրատական կուսակցության նախագահի այն թեկնածուների շարքում, ովքեր սեպտեմբերին կմասնակցեն նախագահի թեկնածուների հաջորդ բանավեճին:
«Մենք միասին պետք է մեզ վերադարձնենք մեր երկիրը: Թրամփին հաղթելը միայն բավարար չէ: Դա կլինի կարևոր խոչընդոտի վերացում, բայց պետք է համախմբենք երկիրն ու մարդկանց»,- ասում է Բայդենը:
Գալիք բանավեճի ընթացքում առաջին անգամ Բայդենը կհայտնվի բանավիճողների նույն խմբում՝ իր հիմնական մրցակիներից մեկի սենատոր Էլիզաբեթ Ուորենի հետ: Վերջինս խոստանում է կարևոր փոփոխություններ երկրում կառուցվածքային բարեփոխումների միջոցով:
Բանավիճողների թվում է նաև սենատոր Բերնի Սանդերսը, ով պայքարում է այս պահին սենատոր Ուորենի հետ երկրորդ հորիզոնականի համար:
«Մենք չեն խոսում ուտոպիայի մասին: Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ մեր երկրում մարդիկ ապրեն անվտանգության պայմաններում ու լինեն բարեկեցիկ: Եվ մենք դրան կհասնենք միասին»,- հայտարարում է Սանդերսը:
Բանավեճին մասնակցող մյուս թեկնածուներից են սենատոր Քամալա Հարիսը, քաղաքապետ Փիթ Բաթիգիեգը, սենատոր Քորի Բուքերը, նախկին կոնգրեսական Բեթո Օրուրքը, սենատոր Էմի Քլոբաչարը, Օբամայի վարչակազմի նախկին անդամ Ջուլիան Քաստրոն և գործարար Էնդրյու Յանգը: Փորձագետների գնահատականով քաղաքական այս կոշտ պայքարն ու որակավորման բարձր չափանիշները դուրս են մղում շատ թեկնածուների նախընտրական այս փուլից: