Հիշեցնենք, որ Ռուսաստանը դուրս է բերվել այս ձևաչափից 2014 թվականին Ղրիմի շուրջ զարգացումների հետևանքով:
«Ռուսներին հեռացրել են, քանի որ Պուտինը ավելի խորամանկ գտնվեց Ղրիմի և մնացած այլ հարցերում: Պուտինին հաջողվեց խորամանկել Օբամային : Օբաման զայրացած էր, ուստի նրանք հեռացրեցին Պուտինին: Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լինի այս ձևաչափի մաս, քանի որ մենք փորձում ենք հաստատել համաշխարհային խաղաղություն կամ լուծել այլ խնդիրներ: Շատ ավելի դյուրին կլինի, եթե Ռուսաստանը լինի այն տեղում, որտեղ միշտ եղել է»,- նշել է Թրամփը։
Վերլուծաբանները, սակայն, մտահոգված են այս մոտեցմամբ:
«Կարծում եմ նախագահի հայտարարությունները համապատասխանում են նրա ջանքերին առանց նախապայմանների Ռուսաստանը միջազգային ասպարեզ վերադարձնելու գործում: Կարծում եմ դա վտանգավոր է և անարդյունավետ, որը կարող է Ռուսաստանին ուղարկել սխալ ազդանշան, որ այն կարող է վերադառնալ միջազգային խոշոր ակումբ ՝ շարունակելով բռնակցված պահել ոչ միայն Ղրիմը, այլ նաև արևելյան Ուկրաինան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության ավագ փորձագետ Մարկ Սիմակովսկին:
Դեռևս չի նկատվում որևէ ոգևրություն ռուսական կողմից այս հայտարարության կապակցությամբ: Լեոնիդ Սլուցկին, ով գլխավորում է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նշել է, որ Մեծ Ութնյակ վերադարձը ինքնին նպատակ չէ: Մոսկվան չի ցուցաբերում որևէ պատրաստակամություն Ուկրաինայում խաղաղությանը հասնելու հարցում:
«Ես վստահ չեմ արդյոք նախագահ Պուտինը ցանկանում է վերադառնալ Մեծ Ութնյակ: Ռուսներին հաջողվել է ստեղծվել է տպավորություն, որ դրա մեջ հետաքրքված է Վաշինգտոնը »,- նշում է Վուդրո Վիլսոն միջազգային կենտրոնի փորձագետ Վիլիամ Հիլը:
Հիշեցնենք, որ մոտ օրերս պետք է կայանա Մեծ Յոթնյակի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու այս երկրների առաջնորդները Ռուսաստանի վերադարձի առաջարկի շուրջ: