Սոցիալական ցանցերի կողմից տարածվող անհիմն տեսակետները կրճատելու պահանջը

Երբ տարածվեցին լուրեր սեռական բռնություններ իրագործելու մեջ մեղադրվող հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփստայնի մահվան մասին, սոցիալական ցանցերում նկատվեց տարբեր կարծիքների մասին այսպես ասած պայթյուն։ Ի՞նչպես պատահեց, որ նախկինում ինքնասպանության փորձ կատարած բանտարկյալը մահացավ։ Ո՞վ իրականացրեց սպանությունը, կամ ինչպե՞ս հաջողվեց նրան դիմել ինքնասպանության։

Ինչպես վերլուծաբան Հեյնի Ֆարիդն է ասում, մեզնում միշտ էլ տարածված է եղել դավադրություններ որոնելու մոլուցքը։ Սակայն սոցիալական ցանցերի մեր ժամանակներում դրանք տարածվում են շատ ավելի արագ։ ՝՝Այսօր ամեն ոք, երբ ցանկանա, կարող է տարածել իր կարծիքը, այն դարձնելով տեսակետ ուրիշների համար՛՛, ասում է նա։
Թվիթերի նման սոցիալական մյուս ցանցերը թույլ են տալիս ասել այն, ինչ կարծում են այլոք, ինչը քննադատների խոսքերով, յուղ է լցնում ծայրահեղ մտքերի տարածման կրակի վրա։

՝՝Իրական փաստեր չներկայացնելու հանգամանքը մեծ նշանակություն ունի նրանց համար, որոնց նպատակն իրենց էջում այցելուների թիվն ավելացնելն է, ասում է Սանտա Կլարայի համալսարանի դասախոս Իրինա Ռաիկուն։ ՝՝Ուրեմն, եթե այս եղանակով տարածվում են դավադրությունների մասին տարբեր կարծիքներ, կարելի է ասել, որ մարդկանց այդ տեսակետները պարտադրելու մեղքի մեջ իրենց բաժինն ունեն հենց այդ ցանցերը՛՛, ասում է նա։

՝՝Այնպես որ, մեզ հարկավոր է ստեղծել համացանցը խելամիտ կերպով պաշտպանելու միջոցներ, քանի որ սոցիալական ցանցերի կողմից հարուցվող խնդիրներն ավելի ու ավելի տեսանելի են դառնում՛՛, ասում է վերլուծաբան Ֆարիդը։


Եվ յուրաքանչյուր արտառոց մի իրադարձությունից հետո ամեն անգամ սոցիալական լրատվամիջոցների կայքերն ապահովող ընկերությունները հայտնվում են նոր ճնշումների ներքո, որպեսզի կրճատեն ծայրահեղ տեսակետների տարածումը եւ ընդունվեն օրենքներ՝ դա ապահովելու համար։