Սաուդյան Արաբիայում շարունակվում է ավանդական ուխտագնացությունը

Սաուդյան Արաբիայում շարունակվում է ավանդական հաջը՝ ուխտագնացությունը, որին մասնակցում է մոտ 2,5 միլիոն ուխտագնաց:

Արդեն մի քանի օր է Սաուդյան Արաբիայում ընթանում է ավանդական ուխտագնացությունը, որը ուղեկցվում է ավանդական արարողակարգով: Ուխտագնացները պարտավոր են քար նետել հսկա պատի ուղղությամբ, որը խորհդանշում է սատանային քարկոծելու ավանդույթը:

Հաջի ընթացքում լինում են դժբախտ պատահարներ: Չորս տարի առաջ այստեղ ուխտագնացության ժամանակ մարդկանց բազմության պատճառով գրանցվեցին հարյուրավոր զոհեր:

Սաուդյան Արաբիան ձգտում է պահպանել մահմեդական աշխարհի կենտրոն հանդիսանալու իր վարկանիշը՝ տեղի Մեքքա և Մեդինա քաղաքներում կազմակերպելով մահմեդականների ամենամեծ հավաքները: Այս քաղաքները խորհդանշում են Մուհամեդ մարգարեի անցած ուղին 14 դար առաջ:

Թագավորությունը միջոցներ է ձեռնարկում ուխտագնացների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու ուղղությամբ՝ այստեղ կենտրոնացնելով անվտանգության ուժեր ու բժիշկների մեծ խմբեր:

Մոտ 2,5 միլիոն ուխտագնաց է ժամանում 5-օրյա ավանդական կրոնական ծիսակատարությանը մասնակցելու համար: Ըստ ավանդույթի, յուրաքանչյուր մահմեդական իր կյանքում առնվազն մեկ անգամ պետք է կատարի ուխտագնացություն Մեքքա:

Մեքքայի նահանգապետ արքայազն Խալիդ ալ Ֆայսալը հանդիպել է լրագրողների հետ ու ընդգծել, որ ուխտագնացների անվտանգությունն ու հարմարավետությունը իրենց առաջնահերթություններից են: