Հյուսիսային Կորեան արձակել է նոր բալիստիկ հրթիռներ վերջին երկու շաբաթների ընթացքում: Հարավային Կորեան, խուսափելով վերջին շրջանում Փհենյանին դատապարտելուց, այս գործողությունը որակել է պայմանագրի խախտում:
«Այո, մենք դա դիտում ենք որպես գործողություն, որը դեմ է սեպտեմբերի 19-ի պայնմանգրի ոգուն, ուր երկու կողմերը համաձայնվել են նվազեցնել լարվածությունը Կորեական թերակղզում»,- ասում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Չոի Հյուն սուն:
Հրթիռների արձակումից րոպեներ առաջ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ դատապարտել է միասնական զորավարժությունները ՝ իր հերթին դրանք որակելով Վաշինգտոնի ու Սեուլի կողմից պայմանագրի խախտում:
ԱՄՆ և Հարավային Կորեան ընդգծել են , որ զորավարժությունները կրում են պաշտպանողական բնույթ, իսկ Հյուսիսային Կորեայի գործողությունները հարձակողական են:
Նախագահ Թրամփը իր հերթին նշել է, որ չի տեսնում խնդիր Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռների հարցում, քանի որ դրանք կարճ հեռահարության հրթիռներ են: