Սիրիայի կառավարությունը վերսկսել է Իդլիբի գավառում ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն առնելու գործողությունները: Գավառի Արիհա քաղաքում ռազմաօդանավների արձակած հրթիռներից երկուսը հարվածել են բնակելի թաղամասերին: Ապստամբ ուժերը տեղեկացնում են, որ կան մեծաթիվ վիրավորներ ու որոշ զոհեր:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերի տվյալներով անցած 10 օրերի ընթացքում քաղաքացիական ավելի քան 100 անձինք են սպանվել, որոնց մեկ երրորդը` երեխաներ: ՄԱԿ-ի հաղորդած տվյալների համաձայն, ապրիլ ամսից ի վեր զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Տեղի բնակիչները բողոքում են, որ իրենց սխալ են թիրախավորել: Մենք քաղաքացիական անձինք են, ծերեր, կանայք, երեխաներ: ‘’Մենք ահաբեկիչներ չենք, սակայն ամեն օր մեր դեմ են իրականացվում օդային այս գրոհները’’, ասում են նրանք:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերն ասում են, որ ապստամբ ուժերի դեմ Սիրիայի կառավարության օդային գրոհներին են միացել նաեւ ռուսական ռազմաօդանավերը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ռուփերթ Քոլվիլն ասում է, թե քաղաքացիական անձանց դեմ միջազգային հարձակումները դիտարկվում են որպես պատերազմի հանցագործություն:
Ռուսաստանն ու Սիրիայի կառավարությունը հերքում են քաղաքացիական անձանց նշանառության տակ առնելու մեղադրանքները եւ մեղադրում Սպիտակ սաղավարտներին` զինված խմբավորումներին օժանդակելու մեջ: Նրանց խոսքերով, իրենց հարձակումներն ուղղված են ընդդեմ ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող ջիհադիստների, որոնք փորձում են խախտել զինադադարը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաշելեյն իր մտահոգությունն է արտահայտել քաղաքացիական անձանց շրջանում աճող զոհերի թվի կապակցությամբ միջազգային անտարբերության համար: Նա Սիրիայի կառավարությանն ու նրա դաշնակիցներին է դատապարտում բնակելի թաղամասերի, այդ թվում`բժշկական հաստատությունների, դպրոցների ու շուկաների դեմ իրականացվող օդային գրոհների համար: