Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է վերականգնել մարդկանց վստահությունը իշխանությունների նկատմամբ և վերահասատել կապը արևելյան Ուկրաինայի բնակչության հետ:
«Մենք հավատարիմ ենք մեր դիրքրոշմանը, որ՝ անհրաժեշտ են նոր դեմքեր: Հին քաղաքական գործիչներից ոչ մեկի հետ չենք տեսնում կոալիցիայի հեռանկար»,- հայտարարեց նախագահը:
Այդպիսի նոր դեմքերից կարող է լինել նորաստեղծ «Ձայն» կուսակցությունն իր առաջնորդ Սվյաոտոսկավ Վակարչուկի հետ, ով ռոք ոճի հայտնի երաժիշտ է:
«Ես քվեարկեցի ապագայի, նոր քաղաքականության օգտին, քանի որ հին քաղաքական համակարգը ցույց է տվել բոլոր արդյունքները վերջին 28 տարիների ընթացքում: Բոլոր ուկրաինացիները հիասթափված են, ոսւտի անհրաժեշտ են փոփոխություններ»:
Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն իր հերթին հույս է հայտնել, որ երկրիրը կշարունակի դիմադրել ռուսական ազդեցությանը:
«ԵՄ և ՆԱՏՕ-ն խաղաղության, անվտանգության և բարեկեցության երաշխավորներն են Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է նա:
Ուկրաինայի արևելքում գտնվող հատուկ գոտում, որը անջատում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները ռուսամետ անջատողականներից, բացվել են հատուկ ընտրատարածքներ՝ քվեարկելու համար, սակայն անցումային կետերում արձանագրվում են դժվարություններ:
Միջազգաիյն դիտորդները նշում են, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, իսկ ընտրողների մոտ գրանցվում է ոգևորություն: Դրա հետ մեկտեղ բնակչության մի զանգվածի մոտ դեռևս առկա են վատատեսական տրամադրություններ:
Նախնական տվյալների համաձայն նախագահ Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթում է ընտրություններում և կստանա Ուկրաինայի 450 տեղանոց խորհրդարանի մանդատների մեծամասնությունը: Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր քաղաքական ուժը կոսալիցիա կձևավորի «Ձայն» կուսակցության հետ: