Ռուսաստանը բանակցում է Վատիկանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 4-ին ժամանել է Վատիկան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման համար: Հաջորդ օրը Վատիկանում նախատեսված է Ուկրաինայի կաթոլիկ առաջնորդների հանդիպումը՝ իրենց երկրում առկա ճգնաժամը եւ Հռոմի Պապի կողմից Ռուսաստան կատարելիք այցը քննարկելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երկու անգամ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ նախկինում, հուլիսի 4-ի կեսօրին ժամանել է Վատիկան: ՌԴ նախագահը պաշտոնական այցով է գտնվում Իտալիայում, ուր նախատեսված են նաև նրա հանդիպումները այս երկրի ղեկավարների հետ:

Ուկրաինայի հարցը շարունակում է բացասաբար ազդել Վատիկանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Այն կողմերի միջև հանդիպման օրակարգի հիմնական հարցերից է:

Պապը վերջին անգամ հանդիպել է Պուտինին 2015 թվականին: Նա կոչ էր արել վերջինիս «անկեղծ եւ մեծ ջանք գործադրել» Ուկրաինայում խաղաղության հասնելու համար եւ օգնել վերջ տալու Ուկրաինայի կառավարական ուժերի եւ Արեւելքում ռուսամետ անջատողականների միջեւ պատերազմին:

Անցյալ տարի կողմերի միջև հարաբերությունները կրկին լարվեցին եկեղեցական խնդրի պատճառով, երբ դարեր շարունակ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու հսկողության ներքո գտնվող Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտարարեց իր անկախության եւ առանձին ազգային եկեղեցի ստեղծելու մասին:

Ռուսական կողմը դեմ է այս որոշմանը՝ ընդգծելով, որ այս քայլն ունի քաղաքական բովանդակություն և կապված չէ Եկեղեցու հետ:

Պուտինը մեղադրում է պաշտոնական Կիևին՝ Ուկրաինայի Եկեղեցու գործերին խառնվելու մեջ: ՌԴ նախագահը սերտ կապեր ունի Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ:

Այսօրվա հանդիպումը Պուտինի և Վատիկանի առաջնորդի հետ առաջինն է 2016 թվականից ի վեր, երբ Հռոմի Պապը հանդիպեց Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ: Այս հանդիպումը մեծ իրադարձություն էր երկու Եկեղեցիների միջև առկա լարվածության մեղմացման առումով: