Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նոր հակահրթիռային համակարգի փորձարկման մասին։ Հրթիռների արձակումն իրականացվել է Ղազախստանի տարածքից, Սարի Շագանի թռիչքուղուց։
Ռազմատիեզերական ուժերի հրամանատարության հաղորդումների համաձայն, փորձարկումները Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող տարածքից իրականացվել է հաջողությամբ։ Հրթիռների մարտունակությունը հաստատվել է, պայմանական թիրախը՝ խոցվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ներկայացնում հրթիռների մարտավարական եւ տեխնիկական հատկությունները, հրթիռների տիպը եւ դրանց անվանումը։ Հայտարարվում է միայն, որ դրանք նախատեսված են երկրի մթնոլորտից թշնամու հարձակումները չեզոքացնելու համար։ Ավելի վաղ հայտարարվել էր Ղազախստանի փորձարկումների գոտուց ռուսական ստորգետնյա հրթիռային համարկարգի փորձարկումների մասին։