Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփը: Կողմերը ստորագրել են պայմանագիր ամերիկյան F-35 ռազմական օդանավերի վաճառքի մասին:
«Ուրախ էի լսել, որ Լեհաստանը հայտարարել է 32 ամերիկյան F-35 ռազմական օդանավեր գնելու մտադրության մասին»,- հայտարարեց նախագահ Թրամփը:
Այս գործարքի հետ մեկտեղ Թրամփը նշել , որ Լեհաստանի ամերիկյան ռազմակայանը կհամալրվի ամերիկացի 1000 զինծառայողներով, որոնք այստեղ կմիանան արդեն իսկ ծառայություն անցնող 4000 զինվորականներին:
Անցած տարի Լեհաստանն ԱՄՆ-ից գնել էր ամերիկյան հրետանային համակարգեր: Նախագահ Դուդան, ով իշխանության է եկել ազգայնական ուժերի աջակցության ներքո, ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման քաղաքականություն է որդեգրել: Վերջինս անգամ խոստացել է ամերիկյան ռազմակայանն անվանել «Ֆորտ Թրամփ» անունով: Հիմնական նպատակն է ՝հակազդել ռուսական հնարավոր ոտնձգությանը:
Լեհաստանի ըտնդդիմությունը կոչ է արել նախագահ Թրամփին ուշադրություն դարձնել երկրում իշխանության կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման հարցին: Իրավապաշտպանները Լեհաստանում արձանագրում են անկում այս ասպարեզներում, սակայն նախագահ Թրամփն ընդգծել է, որ նա չունի մտավախություններ այս առիթով: