Չինաստանը երբեք չի հանդուրժի Թայվանի անկախության կողմնակից անջատողականների՝ երկիրը բաժանելու որևէ փորձ, հայտարարել է Թայվանի գործերով պետական խորհրդատուի գրասենյակի խոսնակ Ան Ֆենգշանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում վերջինս ընդգծել է, որ Թայվանում բնակվում են Չինաստանի արյունակից հայրենակիցները, ովքեր ունեն նույն ճակատագիրն, ինչ Չինաստանի ամբողջ ժողովուրդը:
«Մենք պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտաքին ուժերի ու Թայվանի անջատողականների գործունեությանը հակազդելու համար: Մենք չենք թիրախավորում Թայվանի մեր համաքաղաքացիներին»,- հայտարարել է խոսնակը:
Նա ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է գնալ խաղաղ վերամիավորումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի: Դրա հետ մեկտեղ, ըստ խոսնակի, Չինաստանի իշխանությունները պատրաստ են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և չեն հանդուրժի այս ուղղությամբ որևէ գործողություն, որը կվնասեր երկրի տարածքային ամբողջականությանը: