Կենտրոնական Ամերիկայից անօրինական ներգաղթյալների խնդիրը, ովքեր փորձում են ներթափանցել ԱՄՆ, ստանում է նոր զարգացում, ասում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Նրանք, ովքեր անօրինական կերպոք մուտք կգործեն ԱՄՆ հարավային սահմանից, կվերադարձվեն հետ՝ Մեքսիկա, ուր նրանց սպասում է կարգավիճակի ճշտման վերաբերյալ որոշում», ասում է Պոմպեոն:
Պատասխանելով նոր և հին համաձայնությունների տարբերության մասին հարցին՝ Պոմպեոն ընդգծում է, որ այսօրվա համաձայնության ծավալն ու Մեքսիկայի պարտավորությունները փոխում են իրավիճակը, և այս համաձայնությունը կյանքի չէր կոչվի առանց սակագները բարձրացնելու մասին նախագահ Թրամփի սպառնալիքների:
«Մենք ակնկալում ենք ներգաղթյալների թվի զգալի պակաս մոտ շաբաթներին և ամիսներին: Մեքսիկայի կառավարությունը շատ վստահ է իր գործողություններում այս առումով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագոսը:
Օրերս նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կողմերն ունեն գաղտնի համաձայնագիր: Նախագահը վստահեցրել է, որ մեքսիկական կողմը շուտով կհայտնի դրա մասին: Ըստ նրա, Մեխիկոն պետք է ստանա համաձայնագրի վավերացում, ու նախագահը վստահ է, որ այն կվավերացվի: Հակառակ դեպքում, պնդում է Թրամփը, կվերանայվեն Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա սակագներ սահմանելու մասին դրույթները:
Մեքսիկան և ԱՄՆ հանդես են եկել միասնական հայտարարությամբ, ուր մեքսիկական կողմը պարտավորվել է 6000 նոր սահմանային ծառայողներ տեղակայել Գվատեմալայի հետ սահմանին, իսկ 45 օր հետո Գվատեմալայի իշխանությունների հետ անդրադառնալ դրա արդյունքներին: ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև սահմանային վճարումներն ուժի մեջ պետք է մտնեին երկուշաբթի օրվանից, սակայն նախագահ Թրամփը կասեցրել է դրանք անորոշ ժամանակով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոն պաշտպանում է Թրամփի վարչակազմի նոր համաձայնության կնքումը Մեքսիկայի հետ, որով պետք է միջոցներ ձեռք ձեռնարկվեն այլ երկրներից ներգաղթյալների ներհոսքը Մեքսիկա սահմանափակելու համար: