Դոնալդ Թրամփը մի քանի օրից սկսում է պետական այց Մեծ Բրիտանիայում

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահին ու առաջին տիկնոջը Լոնդոնում հունիսի 3-ին ընդունելու է Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Պետական այս այցի ժամանակ նախատեսված են մեծ հանդիսություններ: Հիշեցնենք, որ հրավերը Թրամփին ներկայացվել էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, սակայն հետաձգվել էր մի քանի, այդ թվում անվտանգության հետ կապված հարցերի պատճառով:

Ինչպես վերլուծաբան Չարըլզ Քուփչանն է ասում, ‘’Բացի այդ Դոնալդ Թրամփի հետ կապված հակասական մի շարք խնդիրներ կան’’:

75 տարի առաջ այս օրերին էր, որ Դաշնակից ուժերի 150 հազար թվակազմով ուժերը գերմանական զորքերին դուրս մղեցին Ֆրանսիայից: Այս տարեդարձին նվիրված միջոցառումներին Թրամփը մասնակցելու է Անգլիայի Փորթսմութ քաղաքում եւ Ֆրանսիայի Նորմանդիայի շրջանում:

Նախագահը Բուքինգեմյան պալատում մասնակցելու է պետական ճաշկերույթին եւ հանդիպում է ունենալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Վերջինս դրանից երկու օր անց թողնում է պաշտոնը, քանի որ նրան չհաջողվեց Եվրոպական միությունից իր երկիրը դուրս բերելու հարցում հասնել համաձայնության:
Վերլուծաբան Ջեյքըբ Պարակիլասի խոսքերով, Թրամփը գովեստի մեծ խոսքեր կասի իր հրապարակային հայտարարության մեջ: ‘’Սակայն չեմ կարծում, որ այդ հարաբերություններում կա խորություն: Չեմ կարծում, որ նրանց միջեւ կա ներանձնական որեւէ ամուր կապ’’, ասում է նա:
Մինչեւ հայրենիք վերադառնալը Թրամփն այստեղ հանդիպումներ կունենա Բորիս Ջոնսոնի եւ Նայջըլ Ֆարաջի հետ: Հիշեցնենք, որ երկու այս գործիչներն են Մեյից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածուները:

Չնայած Մեյի հեռանալու հանգամանքին, Թրամփի հետ նա քննարկելու է երկու երկրների համար կարեւր համարվոր մի շարք, այդ թվում առեւտրին, Իրանի ու Չինաստանի նկատմամբ որդեգրվելից քաղաքականությանն առնչվոր հարցեր:

Սպասվում է, որ Թրամփի այցի ժամանակ Մեծ Բրիտանիայում այս տարի եւս անցկացվեն բողոքի ցույցեր ընդդեմ ներգաղթի ու կլիմայական փոփոխությունների հարցերում նրա որդեգրած քաղաքականության: Անցյալ տարի նրա այցի ժամանակ այստեղ ցույցերին մասնակցում էր ավելի քան 100 հազար մարդ: