ԱՄՆ-ի Օկլահոմա քաղաքի մոտակայքում արձանագրվել է հզոր պտտահողմ, որի արդյունքում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ առնվազն 29-ը: Բնական աղետի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ
Եղանակի տեսության ազգային ծառայության տվյալների համաձայն, պտտահողմի արագությունը հասել է ժամում 265 կիլոմետրի: 5 բալանոց սանդղակով այն որակվել է 3-րդ կարգի բնական աղետ՝ հաշվի առնելով քամու արագությունն ու պատճառած վնասը:
Պտտահողմի հարվածներից վնասվել են բազմաթիվ բնակելի ու ոչ բնակելի շենքեր: Փրկարարական աշխատանքները Օկլահոմա քաղաքոմ շարունակվում են:
Պտտահողմն առաջ է եկել մի քանի փոթորիկների արդյունքում, որոնք վերջին շաբաթների ընթացքում հարվածել էին ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներին: Դրանց արդյունքում գրանցվել է 11 զոհ, այդ թվում այն երկու անձինք, որոնք զոհվել են Օկլահոմա նահանգի Էալ Ռինո քաղաքում: