Թուրքիայում դադարերցրել են ի պաշտպանություն Օջալանի անցկացվող հացադուլը

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայում հազարավոր բանտարկյալներ դադարեցրել են 2ՕՕ օր տեւած հացադուլն այն բանից հետո, երբ քուրդ ապստամբ ուժերի ղեկավար Աբդուլլահ Օջալանին թույլատրվել է անցած ութ տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել իր փաստաբաններին։

Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդն ինքն է հորդորել իր աջակիցներին դադարեցնել հացադուլը, որը գրավոր կերպով ներկայացրել է փաստաբաններին։

՝՝Ընկերներ, կարող եմ վստահաբար ասել, որ բողոքի այն ձեւը, որը դուք կիրառեցիք, դարձավ լսելի։ Ես ուղարկում եմ իմ սերն ու երախտագիտությունը՛՛, ասված է նամակի մեջ։
Քուրդ մի շարք փաստաբաններ էին միացել այն 3ՕՕՕ բանտարկյալներին, որոնք հրաժարվել էին ընդունել պինդ սնունդ, քանի դեռ Օջալանին չէր տրվել Իմրալիի կղզում իր փաստաբանին հանդիպելու իրավունք։
Հիշեցնենք, որ 1999 թվականին ձերբակալված Օջալանն այժմ կրում է ցմահ բանտարկության պատիժը։ Նրա ղեկավարած Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում ծավալել է քրդական անկախ պետություն հիմնելու պարտիզանական պատերազմ։

Թուրիքան, Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը Քրդական աշխատավորական կուսակցությունը համարում են ահաբեկչական խմբավորում։
Թուրքիայի մի շարք վերլուծաբաններ են ասում, որ փաստաբանի հետ Օջալանին հանդիպելու իշխանությունների տրամադրած հնարավորությունն ունի մեկ՝ Ստամբուլում հաջորդ ամիս անցկացվելիք քաղաքապետի կրկնակի ընտրությունների ժամանակ քուրդ ընտրողների քվեները ստանալու նպատակ։