Հեռու չէ ՁԻԱՀ-ի համաճարակի հաղթահարումը

Your browser doesn’t support HTML5

Վերջին ուսումնասիրություններից մեկը պարզել է, թե ինչպես են հակառետրովիրալ դեղամիջոցները կանխում ՄԻԱՎ-ի տարածումը:

Եվրոպացի հետազոտողներն ուսումնասիրել են համասեռական հազար զույգերի, որոնք ունեցել են սեռական չպաշտպանված հարաբերություններ: Ուսումնասիրության մասնակիցներին ութ տարի հետազոտելու արդյունքում պարզվել է, որ նրանցից որեւէ մեկից վարակ չի տարածվել դեպի մյուսը:

Ուսումնասիրության այս վաղ փուլի արդյունքներով պարզ է դարձել, որ վարակի տարածումը լիովին կանխվում է նաեւ հակառակ սեռի հետ հարաբերությունների դեպքում:

1980—ականներին ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը հայտնաբերելուց ի վեր այս հարուցիչով աշխարհում վարակվել է ավելի քան 77 միլիոն մարդ: Դրա արդյունքում, ՁԻԱՀ-ին զոհ է գնացել նրանց գրեթե կեսը:

Չնայան ՄԻԱՎ-ի դեմ ուժեղ պայքարին ու մինչ այժմ նորագույն դեղամիջոցների կիրառմանը, այս հիվանդության հարուցիչը շարունակում էր տարածվել, ամեն տարի գրանցելով մոտ 1 միլիոն 800 հազար նոր դեպք: