Արդեն 6 տարի է Ուկրաինայի արևելքում ընթանում է պատերազմ, իսկ ռազմական գոտում շարունակում են բնակվել հազարավոր քաղաքացիներ:
«Մեզ անհրաժեշտ է խաղաղություն: Բոլորն էլ ասում են, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու հասնել խաղաղության»,- ասում է Մայորսկի բնակիչ Նիկոլայ Յուշկովը:
Մարինա Պուգաչովան ստեղծել և ղեկավարում է հասարակական կազմակերպություն Մարիուպոլում, որը օգնություն է ցուցաբերում պատերազմից տուժած ուկրայինացիներին:
«Երկու հիմնական խնդիրներն են գոյատևելն ու աշխատանք գտնելը: Այստեղ հողի շուրջ 70 տոկոսը կամ մինապատված է կամ լքված»,- նշում է Պուգաչովան:
Ուկրայինական իշխանությունները տեղեկացնում են, որ 2014 թվականից ի վեր ականների պայթյունների արդյունքում զոհվել է 270 քաղաքացի:
1,5 միլիոն փախստականներ լքել են իրենց տները և հեռացել պատերազմի գոտուց: Այսօր նրանք ստանում են ընդամենը ամսական 100 ԱՄՆ դոլար նպաստ: Մարիուպոլում հաստատված փախստականների թիվը հասնում է հարյուր հազարի:
Այս պահին դեռևս չկա որևէ նախանշան, որ հակամարտությունը մոտ է կարգավորման: Շատ քաղաքացիներ, ովքեր բնակվում են ռազմական գոտու հարևանությամբ հնարավորություն չեն ունեցել քվեարկել վերջին ընտրությունների ընթացքում, քանի որ չեն կարողացել հասնել ընտրատեղամաս: Պուգաչովան նշում է, որ նրանց ձայնը լսելի չէ:
«Չեմ կարծում, որ այս մարդիկ գտնվում են քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Քանի որ նրանք իրենց ըտրազանգվածը չեն, ուստի անուշադրության են մատնված»,- նշում է Պուգաչովան:
Իրականությունը մայրաքաղաք Կիևում սակայն տարբեր բավական տարբեր է ռազմական գոտու հարևանությամբ գտնվող բնակավայրերից իսկ հակամարտության կարգավորումը՝ հեռու: