Facebook-ը այսուհետև կարգելափակի սպիտակամորթ ազգայնամոլների և անջատողական խմբավորումների գաղափարակիրների քարոզչություն պարունակող էջերն ու հայտարարությունների հրապարակումը իր հարթակում, ինչպես նաև՝ Ինստագրամում:
Facebook ընկերության բլոգային գրառման մեջ մասնավորապես ասված է. «Ակնհայտ է, որ այդ գաղափարները սերտ առնչություն ունեն ատելություն քարոզող կազմակերպված խմբավորումների հետ, և նրանք չեն կարող օգտվել մեր ծառայություններից»:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Ֆեյսբուքն արգելափակում է իր հարթակում ռասայական, էթնիկական և կրոնական հիմքով ատելություն պարունակող խոսքը՝ արտոնելով, սակայն, սպիտակամորթ ազգայնամոլների և անջատողականների գրառումները՝տարանջատելով դրանք սպիտակամորթների գերիշխանության կողմնակիցների հրապարակումներից։