Ներկայացուցիչների պալատը չհաղթահարեց նախագահի վետոն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վետոն՝ արտակարգ դրության հայտարարման որոշման վերաբերյալ: Նախագահը արգելափակել էր իր որոշումը չեղարկելու փորձերը:

Քվերակության ընթացքում դեմոկրատներին չհաջողվեց հավաքել Ներկայացուցիչների պալատի ձայների երկու երրորդը՝ այս որոշումը չեղարկելու համար: Ձայների հարաբերակցությունը բաշխվել էր 248՝ կողմ 181՝ դեմ:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը արտակարգ իրավիճակ էր հայտարարել փետրվարին՝ առաջ քաշելով սահմանային անվտանգության և մարդասիրական ճգնաժամի պատճառները: Այս որոշումը թույլ կտա նաև 3,6 միլիարդ դոլար տրամադրել պետական այլ ծրագրերից սահմանային պատի կառուցման համար:

Ներկայացուցիչների պալատում ու Սենատում շատ օրենսդիրներ դեմ էին նախագահ Թրամփի այս որոշումներին: Սա նախագահի վետո կիրառման առաջին դեպքն է 2017 թվականից ի վեր: