Զորավարժություններին ներկա է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը: Վերջինս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկել է Վրաստանի եւ ՆԱՏՈ-ի միջև հարաբերությունները եւ դրանց հետագա ընթացքը: Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետն ու ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի առանձնահատուկ գործընկերն է: Անցած ամառ Բրյուսելում ՆԱՏՕ երկրների առաջնորդները վերահաստատեցին Բուխարեստի 2008 թ. որոշումը, ըստ որի Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կոչ արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Վրաստանից: Գեներալ Սթոլթենբերգը խոսել է նաև ընթացող զորավարժությունների մասին:
«Այս զորավարժությունները հյուրընկալել է ՆԱՏՕ-Վրաստան վերապատրաստման համատեղ կենտրոնը, որը 2015 թ. հիմնադրումից ի վեր աշխատում է երկրի պաշտպանության ուժեղացման ուղղությամբ»,- նշել է Սթոլթենբերգը:
Իր հերթին Վրաստանի վարչապետը կրկին վերահաստատել է իր երկրի ցանկությունը անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին:
«Վրաստանի հասարակության մեծ մասը աջակցում է Վրաստանի ձգտումը ՆԱՏՕ անդամ երկիր դառնալու համար: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ սա քաղաքական որոշում չէ, այլ արժեքների վրա հիմնված ընտրություն»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
ՆԱՏՕ-ի զորավարժությունները կտևեն մոտ մեկ շաբաթ և կավարտվեն մարտի 29-ին: